Հրդեհն ընդգրկել է ավտոբուսներ ու մեքենաներ, մոտոցիկլետներ ու սկուտերներ:
Հնդկաստանի Կարնատակա նահանգում՝ Բանգալորի հյուսիսում, Aero India-2019 ավիաշոուի տարածքում բռնկված հրդեհից հրո ճարակ դարձավ մոտ 300 ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Հրդեհը բռնկվել է «Էլահանկա» օդանավակայանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում, որտեղ անցկացվում էր միջազգային ցուցահանդեսը։
Հրդեհի ենթադրյալ պատճառը, ըստ ոստիկանության աշխատակիցների, կարող է լինել ինչ-որ մեկի՝ չոր խոտին նետած չմարված ծխախոտը։ Քամիներն էլ հրդեհն արագ տարածել են:

Դեպքի վայր են ժամանել 12 հրշեջ մեքենա, ստեղծված իրավիճակի գնահատման համար ուղղաթիռ է տրամադրվել: Այս պահին հաջողվել է կրակը տեղայնացնել:






































