Կոլիզեումի հնագիտական պուրակի տնօրինությունը որոշել է ժամանակավորապես փակել մուտքը հուշարձան՝ վատ եղանակի պատճառով, հաղորդում է TASS-ը՝ հղելով համալիրի մամլո ծառայությանը:
«Վատ եղանակի և ուժեղ մրրիկների պատճառով Կոլիզեումի հնագիտական պուրակը կփակվի», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվել է, վատ եղանակը, ջերմաստիճանի անկումն ու ձյան տեղումները ընդգրկել են Ապենինյան թերակղզու մեծ մասը:
Իտալիայում վատ եղանակի հետևանքով արդեն մահացել է երեք մարդ:






































