Նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ԱՄՆ պետպարտքի «առաստաղը» բարձրացնելու մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան կայքը:
Ավելի վաղ ներկայացուցիչների պալատը, իսկ հետո նաև ԱՄՆ Կոնգրեսի սենատը հավանության էին արժանացրել օրինագիծը: Սենատում, որը գտնվում է իշխող Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո, կողմ էին քվեարկել 55 սենատորներ, դեմ՝ 43:
Իսկ ներկայացուցիչների պալատում, որտեղ հիմնականում ընդդիմադիր հանրապետականներ են, ձայները բաժանվել էին 221-ն ընդդեմ 201-ի:












































