Համացանցում է ՃՏՊ-ի մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենաներից մեկը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռիա Նովոստի»-ին, կադրերում երևում է, թե ինչպես է հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան բախվում թիկնազորի մեքենային:
Դոդոնը «ֆեյսբուք»-ում գրել է, որ ինքն անվտանգ վայրում է: Նա կոչ է արել իր կողմնակիցներին և ընդդիմադիրներին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զերծ մնալ դեպքի անհարկի շահարկումներից:
Մոլդովայի ղեկավարը դեպքն անվանել է «անհաջող հանգամանքների զուգադիպություն»:
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 24-ին:









































