Կինոգետները ենթադրություններ են արել, թե այս տարի ով կստանա «Օսկար» մրցանակը: Մրցանակաբաշխությունը կկայանա արդեն այս կիրակի:
Առավելագույն թվով անվանակարգերում հանդես են գալիս «Ֆավորիտը» և «Ռոմա» ֆիլմերը: Պետք է հիշել, որ վերջին ժապավենը ներկայացված է նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Այս դեպքում մրցանակների առավելագույն քանակը ինն է: Այպիսով՝ առաջատարը «Ռոմա» ֆիլմն է:
Առաջատար երկու ֆիլմերին քիչ տարբերությամբ հետևում են «Աստղ ծնվեց», «Իշխանություն», «Սև Հովազ», «Սև կլանովցին», «Բոհեմյան ռափսոդիա», «Կանաչ գիրք» ֆիլմերը:
Վերադառնանք «Ռոմա» ֆիլմին. այն այսքան շատ անվանակարգերում առաջադրված երկրորդն օտարալեզու ֆիլմն է։ Մինչ այդ հաջողության է հասել թայվանցի ռեժիսոր Անգոմ Լիի՝ 2000 թ. նկարահանած «Գաղտագողի մոտեցող վագր, թաքնված վիշապ» (The Crouching Tiger, The Hidden Dragon) ֆիլմը:













































