Virgin Galactic ընկերությունը տիեզերանավի փորձնական արձակում է իրականացրել, որին անձնակազմի երեք անդամ է մասնակցել: Երկրի ֆոնին սարքի լուսանկարը՝ «SpaceShipTwo նրա համար բնական պայմաններում» գրությամբ և արձակման տեսանյութը հրապարկվել են ընկերության Twitter-ի էջում:
Նշվում է, որ WhiteKnighTwo ինքնաթիռ կրիչն արձակվել է Կալիֆոռնիայի Մոհավա անապատի օդակայանից: Անհրաժեշտ բարձրության հասնելուց հետո միացել է մերձուղեծրային նավի շարժիչը: Նավը բարձրացել է 89.9 կմ: Տիեզերանավում գտնվել է երկու օդաչու, ինչպես նաև անձնակազմի նախապատրաստման խմբի ղեկավարը։
SpaceShipTwo նավը ստեղծվել է բացառապես տիեզերական զբոսաշրջության համար: Սա նավի երկրորդ արձակումն էր: 2018-ի դեկտեմբերին տիեզերանավը բարձրացել է 82.7 կմ:
SpaceShipTwo's rocket motor burn from today's space flight 🚀 pic.twitter.com/SC4hJSt33Z
— Virgin Galactic (@virgingalactic) February 22, 2019
Hello, Earth 🌎. Footage from the boom of SpaceShipTwo pic.twitter.com/i6jdsjrRRB
— Virgin Galactic (@virgingalactic) February 22, 2019