Անգլիայում և Ուելսում ուժգին քամին փլուզել է բազմաթիվ շենքեր, վնասել տասնյակ ավտոմեքենաներ, մահացել է նվազագույնը 2 վարորդ: Միացյալ Թագավորությունը գնահատում է եղանակային վատ պայմանների հասցրած վնասի չափը:
Աղետը վնասել է էլեկտրափոխանցման գծերը՝ ավելի քան 120.000 մարդու թողնելով առանց էլեկտրականության: Ձնաբուքն ուղեկցվել է հորդառատ անձրևով: Երկրի ամենաքիչը 190 քաղաքներում հայտարարվել է ջրհեղեղի վտանգ՝ փոխանցում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Ճապոնիայում ձնաբքի զոհ է դարձել արդեն 13 մարդ, հարյուրավոր ցրտահարված մարդիկ են հայտնվել հիվանդանոցներում: Վերջին տվյալներով՝ երկրում չեղյալ է հայտարարվել ավելի քան 500 չվերթ:
Օդանավակայաններում է մնացել 370.000 մարդ: 200.000 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: Տոկիոն արևմտյան պրեֆեկտուրաներին միացնող մայրուղիներին երթևեկությունը դադարեցվել է:











































