Քեյթ Ափթոնը երկրորդ անգամ է նկարահանվել ամերիկյան Sam Edelman կոշիկի ապրանքանիշի գովազդում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Մոդելին լողափին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Քրեյգ ՄաքԴինը: Ոճաբանը Քարլ Թեմփլերն էր:
Դիզայներ Սեմ Էդելմանը, մեկնաբանելով Ափթոնի օգտին կատարած ընտրությունը` որպես ապրանքանիշի դեմք, ասել է. «Քեյթը շատ հայդնի մոդել է, և ես շատ ուրախ եմ, որ նա կրկին ապրանքանիշի դեմքն է դարձել: Մեր գնորդուհիները միշտ ձգտում են ինչ-որ նոր բանի և տեղյակ են վերջին թրենդներին` թե՛ նորաձևության, թե՛ ֆիթնեսի ասպարեզում: Նրանք բոլորը ցանկանում են նմանվել Քեյթին»:









































