Ռուսական Բուրյաթիայում արտասովոր ծես են անցկացրել, որի ընթացքում հինգ ուղտ են սպանել և այրել՝ գրում է segodnya.ua-ը։
«Հուհե Մունհե Թենգերի» կազմակերպության ղեկավար Արթուր Ցըբիկովը, որ իրեն համարում է բայկալյան շաման, պնդում է, որ իր հետևորդների կողմից անցկացված «Ժոն թենգերի յաբա» ծեսի նպատակը «Ռուսաստանի հզորացումն է»։
Իրենց հերթին շամանների «Թենգերի» կենտրոնը Ցըբիկովին մեղադրել է թենգերիզմի օրենքները խախտելու մեջ․ թենգերիզմը թուրք-մոնղոլական վաչկատունների կրոնն է, նրանց սերունդներն են համարվում բուրյաթները։ Կենտրոնում պատահածը անթույլատրելի են համարում և ասում են, որ ուղտը բուրյաթական մշակույթում ամենահարգի կենդանին է, և արգելված է նրան զոհաբերելը։
https://www.youtube.com/watch?v=GAr2MbUzM7o&feature=youtu.be







































