ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում ճարտարապետ Մարինա Ռուբինան նախագծել է մասնավոր Quarry տունը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում:
Այս շքեղ տան գլխավոր առանձնահատկությունը, սակայն, ոչ թե արտաքին տեսքն է, այլ բավականին էժան արժեքը և կառուցման համար անհրաժեշտ սեղմ ժամանակահատվածը: Բանն այն է, որ մոդուլային տունը կառուցվել է մոտ մեկ ամսվա ընթացքում, իսկ տեղում հավաքվել մեկ օրվա ընթացքում: Ավելին, այն արժանացել է LEED-ի «կանաչ տների» համակարգի ոսկե չափանիշին:
Այս մասին գրում է Mirfaktov-ը:








































