Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան

Ինչու է թանկացել բենզինը. Հիմնական երեք պատճառները

Վարորդների ուրախությունը կարճ տևեց։ Մի քանի օր շարունակ անկում ապրող բենզինի գինն այսօր արդեն 10-20 դրամով թանկացել է՝ դառնալով 410-420 դրամ։ Բենզինի թանկացման մասին նախօրեին խոսեց նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Նա դատարանում ի պատասխան լրագրողների հարցին՝ բենզինը կթանկանա՞, թե՞ ոչ, պատասխանել էր. «Առաջիկայում բենզինի գները շատ ուժեղ կբարձրանան: Որովհետեւ միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են՝ արդեն մոտ 10 օրվա ընթացքում գրեթե 70-80 դոլար բարձրացել են:

Անպայման բարձրանալու է գինը»։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են 10 դրամ թանկացում արձանագրել, սական լուրջ ուսումնասիրություն դեռևս չեն կատարել՝ պատճառները պարզելու համար։

Մեր դիտարկմանը՝ միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները կարո՞ղ էին այդքան արագ անդրադառնալ հայաստանյան գների վրա, Պիպոյանը պատասխանեց, որ բենզինի միջազգային շուկայում գնային որոշակի փոփոխություններ վաղուց են նկատվել, սակայն այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանում գները ոչ միայն չէին բարձրացել, այլև նվազել էին: «Բենզինը միջազգային շուկայում ավելի շուտ էր թանկացել, բայց թե դա կարո՞ղ էր ազդել հայաստանյան գների վրա՝ պետք է ուսումնասիրենք»,- ասաց Պիպոյանը։

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ Հայաստանում վերջին օրերին արձանագրվող բենզինի գնաճը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ շուկան մոնոպոլիզացված է, իսկ ներկրումը՝ ոչ դիվերսիֆիկացված: Առկա է ընդամենը մեկ ներկրող՝ «Ռոսնեֆտ-Արմենիան», որը և վաճառում է հիմնականում Ռուսաստանից ներկրվող բենզինը տեղական ընկերություններին, իսկ Ռուսաստանում 2019թ.-ի սկզբից նկատվում է բենզինի գների աճ, ինչն առավելապես պայմանավորված է ԱԱՀ-ի բազային դրույքաչափի աճով, որը 18 տոկոսից հասել է 20-ի:

Մյուս պատճառը, ըստ փորձագետի, նավթի համաշխարհային շուկայում առկա վայրիվերումներն են: «Եթե 2018 թ. նավթի գինը կտրուկ նվազեց՝ 80 դոլարից հասնելով մոտ 50-55-ի, ապա տարեվերջին նկատելի է նավթի գնի աճի միտում, որը շարունակվում է նաև այսօր: Նավթն այսօր համաշխարհային շուկայում մոտ 65-67 դոլար արժե, և վերլուծաբանները խոսում են մինչև 75 դոլար աճի մասին»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ բենզինի գնի բարձրացման երրորդ պատճառը երկրի ներսում սպառման ծավալների շարունակական նվազումն է:

«Այսօր Հայաստանը թերևս առաջատարն է աշխարհում բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու ցուցանիշներով: Ավելին՝ վերջին շրջանում շուկայում գնալով ավելի պոպուլյար է դառնում հեղուկ գազը, ինչը մոտ ապագայում կարող է մրցել ավանդական գազի հետ՝ հատկապես, որ ապրիլի 1-ից Հայաստանի ԱԳԼՃկ-ներում գազը վաճառվելու է կիլոգրամներով, ինչը կարող է հանգեցնել որոշակի գնաճի»,- եզրափակեց փորձագետը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում