Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

Խորհրդանշական ժամանակաշրջան է․ ինչ օրակարգով է վարչապետ Փաշինյանը մեկնում Իրան

Փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան: Այցը չափազանց կարևոր է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետներ Ահարոն Վարդանյանի և Աննա Գևորգյանի հետ:

«Այցը սպասված և կարելի է նույնիսկ ասել՝ օբյեկտիվ պատճառներով մի փոքր էլ ուշացած է: Մի հետաքրքիր դետալի վրա կցանկանայի ուշադրություն դարձնել. մեր օրացույցով տարին փոխվել է, և մեր վարչապետն իշխանափոխության հաջորդ տարին է այցելում Իրան, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունում դեռ այն տարին է, որում տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը: Այն նույն տարում, երբ Իրանում տոնում են նաև իրենց իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձը, տեղի է ունենում Հայաստանի վարչապետի այցը: Ըստ էության հետաքրքիր, խորհրդանշական ժամանակաշրջան է: Ինչ վերաբերում է օրակարգին, բնականաբար մի շարք հարցեր կարող են ընդգրկված լինել, դեռևս մանրամասներ չգիտենք»,- ասաց Աննա Գևորգյանը:

Հարցին՝ հայկական կողմը շեշտը պետք է դնի քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչի վրա, մեր զրուցակիցը նշեց, որ հետադարձ հայացք նետելով հայ-իրանական հարաբերույթունների պատմության վրա՝ կտեսնենք, որ քաղաքական հարաբերությունների մակարդակը շատ բարձր են գնահատում ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում: «Ինչ վերաբերում է տնտեսականին, ապա վերջինս զգալիորեն հետ է մնում քաղաքական հարաբերությունների մակարդակից, և տվյալ պահին, բնականաբար, այս երկուսը հնարավոր չէ տարանջատել, բայց ամեն բան պետք է անել, որ տնտեսական հարաբերությունների իրական, շոշափելի և նյութական ձեռքբերումները լինեն նույնքան օրինակելի, նույնքան բարձր մակարդակի վրա, ինչպես քաղաքական հարաբերությունները»,- հավելեց նա:

Վարդանյանն իր հերթին ասաց, որ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ժամանակն է: «Իրանական կողմը միշտ շեշտում է, որ տեսնում է Հայաստանի կարևորությունը և դերը Պարսից ծոց-Սև ծով միջանցքում, կարծում եմ՝ անթույլատրելի է այս առանցքում չօգտագործել այդ ներուժը»: Նրա խոսքով՝ օրակարգը կարող է լինել շատ բարդ, քանի որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը շատ խիտ է, ուստի լավ կլինի, որպեսզի վարչապետը ներկայացուցչական կազմով մեկնի Իրան:

Անդրադառնալով այցի հետ կապված ռիսկերին՝ Վարդանյանն ասաց. «Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու պետք է մի երկրի հետ հարաբերությունները զարգացնելիս ռիսկեր տեսնենք, երբ այդ երկիրը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար և ունի կենսական նշանակություն…

Ներկայում Իրանը Հայաստանի համար ոչ միայն բարեկամ, հարևան երկիր է, այլ նաև ռազմավարական նշանակություն ունեցող, կարելի է ասել, որ հարաբերությունները ձգտում են ընդհուպ մինչև ռազմավարականի»:

Գևորգյանի խոսքով՝ որևէ երկրի հետ հարաբերությունները չեն լինում ռիսկերից զուրկ, պետական շահից ելնելով հարաբերությունների հաստատումը և ռիսկերի ճիշտ գնահատումն այն է, ինչ ընկած է արդյունավետ դիվանագիտության հիմքում. «Շատ կարևոր է, որպեսզի ռիսկերը գնահատելիս մենք ելնենք ոչ թե բիզնես, անձնական ինչ-ինչ շահերից, այլ սուվերեն երկրի պետական շահի դիրքերից: Երբ կառուցենք մեր քաղաքականությունը՝ ելնելով այս դիրքերից, հավատացեք՝ ցանկացած երկիր՝ լինի հարևան, թե գերտերություն, հաշվի կառնի այդ շահերը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում