Երևանի «Փյունիկ»-ը ներքին առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ կրկին համալրել է կազմը:
Նիգերիացի 24-ամյա կիսապաշտպան Ուսման Մուհամեդը պաշտոնապես դարձել է «Փյունիկի» ֆուտբոլիստ: Նրա պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: