ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ սոցիալական ցանցները գրքաննության են ենթարկում իրեն և պահպանողականների մյուս կողմնակիցներին, և ինքը չգիտեր, թե ինչ ծավալների է դա հասել։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Դոնալդ Թրամփ կրտսերը սքրինշոթ է հրապարակել, որն ուղարկել է իր հետևորդներից մեկը։ Դրանում երևում է, որ Instagram-ը, որը պատկանում է Facebook կորպորացիային, հետևորդին արգելել է հավանել Թրամփի որդու գրառումը՝ սոցցանցի «հանրակցությունը պաշտպանելու համար»։
«Եթե ձեզ հետ ևս այսպիսի բան է տեղի ունենում, ես կոչ եմ անում բոլոր սոցցանցերում և հարթակներում հրապարակել յուրաքանչյուր դեպքի սքրինշոթը, որպեսզի մենք վերջապես կարողանանք վերադարձնել ճշմարտությունը և վերջ դնենք կատաղի խելահեղությանը»,-գրել է Թրամփը։











































