Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանություններն անհանգստացած են Հյուսիսային Կովկասում ռուսական զորքերի թվաքանակի ավելացումից։ Խոսքը Դաղստանում ռազմական կոնտինգենտի ընդլայնման և այլ հյուսիսկովկասյան հանրապետություններ հավելյալ ռազմական տեխնիկա ուղարկելու մասին է։
Ռուսական ինժեներային զորքերը զորավարժություններ են անցկացնում Վրաստանի սահմանների մոտ։ Վրացի ռազմական փարձագետների կարծիքով՝ դա կարող է սպառնալ Վրաստանի պետական անվտանգությանը։
Վերլուծաբանները նույնպես կարծում են, որ վրացական կողմը պետք է համակ ուշադրությամբ հետևի այդ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։
Հիշեցնենք, որ ներկայումս վրացական կողմը Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնելու պատրաստակամություն է հայտնել։











































