«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ Էզեկիլ Լավեսին մեծ ներդրում է ունեցել «Վալանսյեն»-ի դեմ խաղում փարիզյան ակումբի տարած հաղթանակի գործում:
«Յուրահատուկ երեկո էր Լավեսիի համար: Էզեկիլը հայտնեց ինձ, որ պատրաստ է խաղալ, և ես առանց տատանվելու ընդգրկեցի նրան թիմի կազմում:
Չնայած ապրումներին` մորեղբոր սպանության պատճառով, նա հիանալի հանդիպում անցկացրեց»,- նշել է մասնագետը:









































