Հունգարական ծայրահեղ աջ «Իոբբիկ» կուսակցությունը նախընտրական հավաք է անցկացրել Էստերգոմ քաղաքում տեղակայված նախկին սինագոգում` հաղորդում է Associated Press-ը:
Շուրջ 120 ցուցարար կենդանի շղթա են կազմել՝ փորձելով խափանել հավաքը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել անել դա: Հրեական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսակցությունն իր գործողություններով վիրավորում է շուրջ 500 հրեաների, որոնք վտարվել են Էսթերգոմից Հոլոքոսթի ժամանակ:
Կուսակցության նախագահ Գաբոր Վոնան իր կողմնակիցներին ասել է, որ ինքն ամաչելու որևէ բան չունի և ո՛չ նացիստ է, ո՛չ էլ հակասեմիթ: Միևնույն ժամանակ կուսակցության որոշ անդամներ հակասեմական կարգախոսներ են հնչեցրել:











































