Tuesday, 30 04 2024
13:15
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

Վրաստանի Պնախարարի այցը՝ խիստ կարևոր. համագործակցության ի՞նչ հնարավորություններ ունեն ՀԱՊԿ անդամ Հայաստանն ու ՆԱՏՕ ձգտող Վրաստանը

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իգորիան փետրվարի 21-ին պաշտոնական մեկօրյա այցով ժամանել էր Երևան: Այցի շրջանակներում ստորագրվեց հայ-վրացական ռազմական համագործակցության 2019 թվականի ծրագիրը։ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իգորիան նշել է, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ: «Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի  հետ այն հարցերում, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես խորացնել մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը պատրաստ է իր փորձը կիսել հայկական կողմի հետ: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ: Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Վեհանձն գործընկեր 2018» միջոցառմանը, որ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավում է մի շարք գործընկերների»,- ասել է Լևան Իգորիան:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարևորեց երկու երկրների պաշտպանության նախարարների համատեղ ճեպազրույցի ընթացքում հնչեցրած այն դրույթը, որ կողմերը հարգում են միմյանց այն որոշումները, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանն ու բարեկեցությանը: «Սա ցույց է տալիս, որ ռազմական ոլորտում համագործակցությունը նպատակ ունի օգտագործվելու ի նպաստ տարածաշրջանային անվտանգության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ ռազմական բժշկության, ռազմական կրթության և մի շարք այլ ոլորտներում կան հնարավորություններ էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է նաև, որ պարբերաբար ՆԱՏՕ-ի շրջանակներում Վրաստանի տարածքում մենք մասնակցում ենք տարբեր զորավարժությունների։

Նրա դիտարկմամբ՝ կա հնարավորություն մեկ այլ կարևոր ուղղությամբ ևս. «Դուք գիտեք, որ կա Վրաստանի, հարևան Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության փորձ՝ կազմակերպում են զորավարժություններ Վրաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների անվտանգության ապահովման համար՝ գազատարներ, նավթատարներ, երկաթգիծ։ Ինչո՞ւ ոչ, Հայաստանն ու Վրաստանը այս ոլորտում ևս կարող են համագործակցություն ունենալ։ Ստորագրվող փաստաթղթերը որևէ սահմանափակում չունեն, և կարելի է ռազմական համագործակցության ոլորտում առանձնացնել այդպիսի մի միջոցառում՝թեկուզ այս տարի լինի աշխատանքային խմբի ձևավորում, իսկ եկող տարի անցկացվի այդպիսի մի զորավարժություն։ Մենք ունենք կարևորագույն մի խնդիր՝ էներգետիկ ոլորտին վերաբերող։ Գազատարը, որով մենք գազ ենք ստանում, և որը Վրաստանի սեփականությունն է ու անցնում է իրենց տարածքով՝ դրա ապահովությունը։ Սա շատ կարևոր է և կարող է լինել համագործակցության նոր ոլորտ»։

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Արդյոք ռազմական ոլորտում համագործակցության տարբեր կուրսերը խոչընդոտ չե՞ն երկու երկրների համար՝ հարցին ի պատասխան Ջոնի Մելիքյանն ասաց. «Երկու երկրների արտաքին քաղաքականության մեջ լուրջ տեղ է գրավում տարածաշրջանային խնդիրների և հարցերի որոշումը ՝անվտանգության ապահովությունը, տարածաշրջանային բարեկեցությունը, ինչը, այո՛, ինտեգրացիոն քաղաքականության հետ կապ ունի, բայց առաջնային չէ։ Երկու երկրները, կարևորելով վերը նշվածը, համագործակցությունն այս ուղղությամբ են տանում, ինչը երկրորդական է դարձնում մեր՝ ՀԱՊԿ անդամ լինելն ու իրենց՝ ՆԱՏՕ-ի անդամագրման ձգտումը։ Ի վերջո, Վրաստանի ազգային շահերի համար կարևոր է, որ տարածաշրջանը լինի կայուն, որ տնտեսապես իրենց երկիրը զարգանա, ներդրումներ արվեն։ Իսկ անվտանգ տարածաշրջան ունենալու համար մենք պետք է հասկանանք՝ հարկավոր է, որ տարածաշրջանային տարբեր ֆորմատների համագործակցություն լինի՝ նաև ռազմական ոլորտին վերաբերող։ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցությունը չի կարող բերել լիարժեք անվտանգության, եթե այլ ֆորմատի Վրաստանի ու Հայաստանի միջև չկա նույնատիպ համագործակցություն։ Չես կարող որևէ մեկին մեկուսացնել ու լիարժեք անվտանգություն ապահովել»։

Ջոնի Մելիքյանը կարևորեց, որ կողմերը քննարկումների արդյունքում նոր հնարավորություններ ստեղծեն: «Ի վերջո՝ այսօրվա դրությամբ ամենակարևոր ուղղվածությունը առևտրատնտեսականն է, և պարզ է, որ թե՛ հումանիտար, թե՛ ռազմական համագործակցությունը երկրորդ, երրորդ պլան է մղվում, բայց կարելի է այս ուղղվածության հետ կապված ևս նոր ծրագրեր ստեղծել։ Հասկանում ենք, որ կան սահմանափակումներ, կարմիր գծեր, բայց այդ կարմիր գծերի մեջտեղում ևս լայն հնարավորություններ կան, և դրանցից պետք է օգտվել»,- եզրափակեց նա։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը համագործակցությունը երկու երկրների միջև ավելի շատ քաղաքական ուղղվածությամբ է տեսնում: «Ռազմականն առաջնային չէ։ Այցն ավելի շատ քաղաքական բովանդակություն ունի և դրական է այն առումով, որ մենք Վրաստանը պետք է մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահենք՝ և՛ հայկական համայնքի, և՛ ստրատեգիական կոմունիկացիաների առումով և զուտ մարդկային հարաբերությունների իմաստով։ Մենք ապրում ենք Հարավային Կովկասում՝ որքան էլ տարբեր ուղղություններ ունենանք, պատմական կապերը ամեն դեպքում զգալի նշանակություն ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ Վրաստանը մեզ համար ամենակարևոր երկրներից մեկն է: «Այս պահին Վրաստանն իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի հետ է կապում, ճիշտ է, օգոստոսյան պատերազմից հետո բանակին այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում։ Կարծես թե արդեն հրաժարվել են Աբխազիան և Հարավային Օսեթիան ուժային ճանապարհով հետ բերելու գաղափարից։ Չեմ ուզում ասել, որ բանակը մի կողմ են թողել, բայց այն վիճակը չէ, ինչ որ Սաակաշվիլիի կառավարման վերջին տարիներին։ Այս առումով Հայաստանի բանակն ավելի առաջադեմ է, ավելի մարտունակ։ Իմ կարծիքով՝ երկու երկրների միջև համագործակցությունը պետք է զարգանա քաղաքական ուղղվածությամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում