Համացանցում հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մասին Leaving Neverland («Լքելով Նևերլենդը») փաստավավերագրական ֆիլմի թրեյլերը, որը նկարահանել է HBO հեռուստաալիքը։ Լայն հանրությունը ժապավենը կդիտի մարտի 3-ից։
Ֆիլմում 40-ամյա Ջեյմս Սեյֆչակը և 36-ամյա Ուեյդ Ռոբսոնը պատմում են, ո փոփ աստղի կողմից սեռական բռնության են ենթարկվել, երբ 10 և 7 տարեկան են եղել՝ համապատասխանաբար։
Ավելի վաղ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը քննադատել է ֆիլմը, իսկ դրա հերոսներին խարդախներ անվանել։








































