Գերմանիայում իրավապահները շուրջ 40 մլն եվրո արժողությամբ կարողություն են առգրավել՝ Ռուսաստանի հետ կապված փողեր լվանալու համակարգի բացահայտման շրջանակում, հաղորդում է Associated Press-ը։
Հետաքննությունը սկսվել է Գերմանիայի բանկերում ռուսական հաշվեհամարներ բացելուց։
Գերմանայում շուրջ 6․7 մլն եվրո է առգրավվել որոշ բանկերի հաշվեհամարներից և 1․2 մլն եվրո՝ Լատվիայի բանկերից մեկից։ Տվյալ համակարգը հանցագործներին թույլ է տվել 22 մլն եվրո Ռուսաստանից Եվրոպա տեղափոխել։ Նշվում է, որ դրան նպաստել են մոլդովական և լատվիական բանկերը, ինչպես նաև կեղծ ընկերությունները։
«Տեսուչները ենթադրում են, որ գումար լվանալու ռուսական համակարգը ենթադրել է ապօրինի գործունությունից ստացված եկամուտը Գերմանիայում թանկարժեք անշարժ գույքի ոլորտում ներդնել»,-գրում է գործակալությունը։








































