«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխը գլխից վիրավորում է ստացել և կոմայում է հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Թուրքիայի բժշկական շրջանակից աղբյուրի խոսքով՝ գրոհայինը ծանր վիրավորում է ստացել Իդլիբ քաղաքում պայթյունից հետո։ Ենթադրաբար ահաբեկիչների պարագլուխ Աբու Մուհամադ էլ Ջուլանին (իրական անունը՝ Մուհամադ Հուսեյն աշ Շարաա) Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքյա քաղաքի հիվանդանոցում է։
Նշվում է, որ նա կոմայում է, վիճակը ծանր է, ինչպես նաև գլխի վիրահատություն է տարել և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։