Wednesday, 01 07 2026
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից

Իրավապահ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին

Ոստիկանության ու ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխության հիմնախնդիրը շարունակում է մնալ օդից առկախված՝ չգտնելով որևէ արդյունավետ կարգավորում:

Ի դեպ, չափազանց լուրջ հիմնախնդիրն այս ուղղակիորեն հայտնվել է անլրջանալու սպառնալիքի առջև: Տպավորությունն այս հիմնավորվում է ԱԺ-ից հնչող անհիմն տեսակետներով: Ճիշտ է, «Իմ քայլը» խմբակցությունում հարցը դեռևս չի քննարկվել, բայց պատգամավորների կողմից հնչող մտքերն արդեն իսկ տարակուսանք են առաջացնում: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի հետևից փորձում են շրջանառության մեջ դնել այն կեղծ թեզը, իբրև թե կարգավիճակի փոփոխմամբ իրավապահ կառույցները անխուսափելիորեն քաղաքականացվելու են, ինչն էլ անընդունելի է:

Ի՞նչ է նշանակում քաղաքականացվել: Ո՞վ է ասել, թե կարգավիճակի փոփոխությունից հետո կառույցները պետք է անպայման քաղաքականացվեն: Ո՞րն է այս պնդման աղբյուրը:

Այդ նույն տրամաբանությամբ բանակն էլ է քաղաքականացված, չէ՞ որ այդ կառույցը նախարարության կարգավիճակ ունի, իսկ բանակի հրամանատարն էլ նախարար է, որն էլ իր հերթին քաղաքական պաշտոն է: Այսինքն՝ ՊՆ-ն հաշվետու է ոչ միայն վարչապետին, այլ նաև ամբողջ կառավարությանն ու խորհրդարանին: Հիմա այստեղ խնդիրը ո՞րն է: Պարզ չէ՞, որ պնդումն ինքնին հիմնազուրկ է:

Կարգավիճակի փոփոխությունն ու կառույցի քաղաքականացումը տարբեր բաներ են: Եթե իշխանությունն իր առջև ԱԱԾ-ի քաղաքականացման խնդիր դնի, ապա դա հնարավոր է անել նաև առանց կարգավիճակի փոփոխության:

Բացի դրանից՝ քաղաքականացվելն ու քաղաքական ինստիտուտներին հաշվետու լինելն էլ տարբեր հասկացություններ են: Եթե ԱԱԾ-ն ներքաշվի քաղաքական զարգացումների հորձանուտի մեջ և ինչ-որ կերպ փորձի ներազդել տարատեսակ քաղաքական գործընթացների վրա, ապա դա կլինի անթույլատրելի քաղաքականացում: Բայց խոսքը սրա մասին չէ:

Խնդիրը պարզ է: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում այլևս չլինի միահեծան ու անվերահսկելի գործադիր իշխանություն՝ ամենակարող նախագահի կամ էլ սուպեր վարչապետի տնօրինության ներքո:

Իշխանության տարբեր մարմինների միջև պետք է տեղի ունենա լիազորությունների հավասար ու ըստ անհրաժեշտության բաշխում: Գործադիր ու օրենսդիր իշխանությունները միայն այս ճանապարհով կարող են հայտնվել բնական հավասարակշռության ու փոխգործակցության տիրույթում:

Սրանով կնվազեցվի նաև դրանց սերտաճման հավանականությունը, քանի որ լուրջ լիազորություններով պառլամենտը այլևս չի կարող խամաճիկի կարգավիճակ ստանալ:

Մյուս մտահոգությունը կապված է իրավապահ մարմինների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության արդյունավետ կառավարման հիմնախնդրի հետ: Այս պարագայում նույնպես գործ ունենք մի մեծ թյուրիմացության ու նույնիսկ շփոթության հետ: Պառլամենտին հաշվետու դառնալը դեռ չի նշանակում կառավարվել պառլամենտի կողմից: Մի՞թե բանակը կառավարվում է ԱԺ-ի կողմից, իհարկե ոչ, այն ուղղակիորեն ենթարկվում է գերագույն հրամանատարին՝ վարչապետին:

Նույն խնդիրը ձևակերպվելու է նաև իրավապահ կառույցների պարագայում: ԱԱԾ տնօրենը նորից ուղղակիորեն ենթարկվելու է վարչապետին, բայց հաշվետու է լինելու նաև պառլամենտին: Այսինքն՝ կառավարման խառնաշփոթի մասին խոսք լինել անգամ չի կարող, չի կարելի այդպիսի անհիմն պնդումներ անել:

Տեսեք, մենք անընդհատ վերամբարձ ճառեր ենք կարդում, իբրև թե պետք է բարձրացնենք պառլամենտի դերը պառլամենտարիզմի սկզբունքների հիման վրա: Իսկ ինչպե՞ս ենք բարձրացնելու, եթե ԱԺ-ին զերծ ենք պահում ամենակարևոր հարցերը քննարկելու հնարավորությունից: Այո՛, ներքին ու արտաքին անվտանգության հարցերը ամենակարևորներից են: Թե առաջվա պես կարծում ենք, թե ԱԺ-ին պետք է թողնենք միայն երկրորդական հարցերը, իբրև թե «կնոպկա» սեղմողներին դա էլ է շատ:

Մենք խոսում ենք նաև սուպերվարչապետության ավտորիտար կարգավիճակի չեզոքացման անհրաժեշտության մասին: Բայց մի՞թե հնարավոր է ձերբազատվել արատավոր այդ պրակտիկայից, երբ ամենակարևոր ինստիտուտների միահեծան վերահսկողությունը թողնում ենք մեկ մարդու ձեռքում:

Այդպես չի լինում:

Եթե ուզում եք, ապա հենց այդ կարգավիճակով քաղաքականացման վտանգը շատ ավելի մեծ է, քան նախարարության ձևաչափով: Ենթադրենք, Փաշինյանը պարկեշտ անհատականություն է ու հրաժարվում է իրավապահներին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, բայց պետական արդյունավետ կառավարումը չի կարող երաշխավորվել միայն անհատի պարկեշտությամբ ու խոհեմությամբ: Դա պետք է երաշխավորվի միայն օրենքով ու համապատասխան ինստիտուտների ներգործությամբ, քանի որ հաջորդ վարչապետը կարող է և պարկեշտ չլինել, կամ էլ չկարողանա դիմակայել այդ ամենակարող կառույցների ծառայություններից օգտվելու գայթակղությանը:

Իսկ եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն նաև պառլամենտին, ապա վարչապետը ոչ միայն պարկեշտությունից դրդված չի կարող շեղել դրանց իրենց բուն գործառույթներից, այլ նաև խորհրդարանի ճնշող ներկայությունը կչեզոքացնի բոլոր այդպիսի գայթակղությունների հնարավորությունները:

Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Պետական բոլոր ինստիտուտներն ու համակարգերը պետք է հաշվետու լինեն բարձրագույն օրենսդիր իշխանությանը: Քաղաքացու ընտրած պատգամավորը պետք է կարողանա հարց տալ իրավապահ կառույցի ղեկավարին ու այդ հարցը պետք է լինի քաղաքացու շահերի ու հետաքրքրությունների շրջանակում: Այսինքն՝ այսպիսով իրավապահները ուղղակիորեն հաշվետու են դառնում նաև հանրությանը:

Թերևս, ամենակարևոր հարցը վերաբերում է պետական գաղտնիքի պահպանման հիմնախնդրին: Ինձ թվում է՝ այս պարագայում նույնպես ընդդիմախոսները գույները խտացնում են: Ոչ ոք չի ակնկալում, որ ԱԱԾ տնօրենը պետք է գա ու խորհրդարանում հետախուզության ու հակահետախուզության վերաբերյալ ելույթներ ունենա: Պետք չի անլրջացնել խնդիրը: Խոսքը պարզ ինստիտուցիոնալ հաշվետվության մասին է, որը չի առնչվում ո՛չ հետախուզության, ո՛չ հակահետախուզության հետ:

Իսկ եթե պատգամավորները ինչ-որ գաղտնի տեղեկատվության տիրապետեն, ապա նրանց ուղղակի պարտականությունն է պահել ու պահպանել պետական գաղտնիքը, հակառակ պարագայում պետք է զրկվեն մանդատից ու պատասխանատվության կանչվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում