Ամենավիճահարույց վարկանիշային աղյուսակը հրապարակել է ավստրալցի ճանապարհորդ և գրող Բեն Գրաունդվոթերը՝ տեղեկացնում է Traveller.com-ը։
Օդայբա կղզին Տոկիոյում

Հեղինակը պնդում է, որ կղզին լի է ամերիկյան խանութներով և ոչ համեղ ուտելիքներ ունեցող ռեստորաններով։
Գլոկենշպիլը Մյունխենում

Ըստ Գրաունդվոթերի՝ տխուր է դիտելը, թե ինչպես են մի քանի քանդակներ անընդհատ պտտվում միևնույն երաժշտության հնչյունների ներքո։
Բունդ Շանհայում թունելը

Թեպետ գետի տակով անցնող այս թունելը կառուցված է հատուկ զբոսաշրջիկների համար, բայց այն չափազանց հոգնեցնող է։
Մադամ Տյուսոյի թանգարանն Ամստերդամում

Ըստ ճանապարհորդի՝ զարմանք է առաջացնում այն փաստը, որ մարդիկ ժամանակ են ծախսում՝ դիտելու համար մոմե քանդակները՝ հեքիաթային Ամստերդամում զբոսնելու փոխարեն։
Հոնկոնգի «կրակների սիմֆոնիա» շոուն

Այն պարզապես անհրապույր ցուցադրություն է՝ ըստ հեղինակի։












































