Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ է մտցնում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ, տեղեկացնում է interfax-ը:
Պորոշենկոն օրենքի տակ ստորագրությունը դրել է փետրվարի 19-ին Գերագույն ռադայի ամբիոնին՝ խորհրդարանի արտահերթ նիստում:
«Իմ ռազմավարական առաքելությունը տեսնում եմ այն բանում, որ երաշխավորեմ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման անդառնալիությունը: 2023 թվականից ոչ ուշ տալ Եվրամիության անդամակցման հայտ և ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցման գործողությունների պլան: Դա մեր ընդհանուր խնդիրն է»,- ասել է Պորոշենկոն:







































