Եվրոպայի երկրների կաթոլիկ եպիսկոպոսները խստորեն քննադատել են նախօրեին Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրենքը, որը օրինական է դարձրել անբուժելի հիվանդ անչափահասների էվթանազիան: Այս մասին հաղորդում է KAI կաթոլիկ գործակալությունը:
«Բելգիայի օրենքը աշխարհի և Եվրոպայի համար չարագույժ ազդանշան է»,- հայտարարել է եպիսկոպոս Կլաուս Քյունգը:










































