ՉԺՀ-ն մեղադրել է Միացյալ Նահանգներին Չինաստանի տեխնոլոգիական զարգացումն արգելափակելու փորձի մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հեն Շուանը նման հայտարարություն է արել չինական Huawei ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին:
«Նրանք փորձում են արդարացումներ փնտրել բնական զարգացումը ճնշելու համար»,- ասել է Շուանը:

Նա ամերիկյան կողմի նման վարքագիծը անվանել է «կեղծավոր, անբարոյական և անարդար»:
Ավելի վաղ Huawei-ի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Եվրամիության հատուկ ներկայացուցիչը գնորդներին զգուշացրել է ընկերության արտադրանքը ձեռք բերելուց խուսափելու մասին:











































