Tuesday, 23 06 2026
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Մոնթե Մելքոնյանի մահվան վերաբերյալ ադրբեջանական հորինվածքը և «կեղծ» մարդասպանի հերոսացումը

Հայատյացությունը Ադրբեջանում վաղուց արդեն պետականորեն ուղղորդվող քաղաքականություն է: Ինչպես Բուդապեշտում կայացած դատավարության ընթացքում նշել էր Ռամիլ Սաֆարովի հունգարացի փաստաբանը, «Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չի համարվում»: Այդ երկրում հասարակության ստվար զանգվածի ու պետության կողմից հերոսացվում են այն ադրբեջանցիները, ովքեր հայ են սպանել: «Հերոսների» շարքը գլխավորում են մասնավորապես այն հանցագործները, ովքեր կտրել են հայի գլուխ, ականջ, ձեռք…: Այսպիսի ադրբեջանցիները համարվում են ազգային հերոսներ, նրանց մասին նկարահանվում են ֆիլմեր, տեսանյութեր:

Դրա վառ օրինակներից է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը 2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնի 16 հարվածով քնած վիճակում սպանեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի դատարանը մեղավոր ճանաչեց Սաֆարովին և դատապարտեց ցմահ բանտարկության՝ առանց 30 տարվա ընթացքում ներման համար դիմելու իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Բաքվին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու նպատակով: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը ներում շնորհեց Սաֆարովին, պաշտպանության նախարարը նրան Ադրբեջանի ԶՈւ մայորի կոչում շնորհեց [1]: Սաֆարովին նաև նվիրեցին բնակարան և վճարեցին 8 տարվա աշխատավարձ՝ որպես Հունգարիայի բանտում անցկացրած տարիների փոխհատուցում: Սաֆարովին ընդունեցին իբրև «ազգային հերոսի» [2, 3]: 2017թ. դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Սաֆարովին փոխգնդապետի կոչում է շնորհվել:

Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը եզակի օրինակ չէ: Մինչ 2004-ից Սաֆարովն իր պատիժն էր կրում Հունգարիայում, Ադրբեջանում հող էին նախապատրաստում նրա հանցագործությունն արդարացնելու, նրան հերոսացնելու և «հայ սպանած, հայի գլուխ կտրած ադրբեջանցին ազգային հերոս է» թեզը էլ ավելի շրջանառելու և ամրապնդելու նպատակով:

2005թ. ամռանն ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական գործակալության հրապարակած հարցազրույցում ոմն Վուգար Հասանով հայտարարել էր, թե «սպանել է» Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին ու «կտրել նրա գլուխը»: Հարցազրույցի մեջ հրապարակվել էր նաև լուսանկար, որտեղ ժպտացող դեմքով այդ անձը գրկել էր ոմն մեկի կտրած գլուխը: Ավելի ուշ պարզվել էր, որ վերոնշյալ Վ. Հասանովը ԼՂ պատերազմի մասնակից Իբադ Հուսեյնովն է [1]: Ստացվում է՝ մինչ Սաֆարովը Հունգարիայի բանտում էր, Ի. Հուսեյնովը հանկարծ վերհիշում է իր «սխրագործությունն ու հերոսական արարքը», ինչը չէր կարող պարզապես պատահական զուգադիպություն լինել:

Այն, որ «Ի. Հուսեյնովը սպանել է Մոնթե Մելքոնյանին ու կտրել նրա գլուխը» ընդամենը ադրբեջանական հերթական կեղծ թեզը և հորինվածքն է … վաղուց արդեն իսկ ապացուցել, դրա դեմ փաստեր են ներկայացրել ոչ միայն հայ, այլ նաև հենց ադրբեջանցի փորձագետներ, հայտնի ռազմական գործիչներ ու պատերազմի մասնակիցներ [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8]: Չնայած այս հանգամանքին, այնուամենայնիվ, նշվածը հիմք է հանդիսացել Հուսեյնովին հերոսացնելու, գովերգելու ու ադրբեջանական հասարակության շրջանում «հայի գլուխ կտրելը հերոսություն է» թեզն առավել ամրապնդելու, նշված գործողությունը խրախուսելու համար, այդ թվում՝ պետության կողմից ուղղորդվող քաղաքականության արդյունքում:

Նշվածի մասին են վկայում պետական կառույցների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ Ի. Հուսեյնովին նվիրված մի շարք նախագծերի իրականացումը, դրանցում Ի. Հուսեյնովի կողմից «Մ. Մելքոնյանի գլուխ կտրելու» թեզի շրջանառելը, պետական, հասարակական ու մշակութային գործիչների և պատգամավորների մասնակցությունն այդ նախագծերում և նրանց կողմից Ի. Հուսեյնովին գովերգող հայտարարությունները:

Այսպես, 2016թ. Ադրբեջանի մշակույթի ու տուրիզմի ու պաշտպանության նախարարությունների աջակցությամբ և ֆինանսավորմամբ պատրաստվել է «Հատուկ ջոկատային Իբադը» (“T?yinatliXüsusi Təyinatlı İbad”) գեղարվեստական ֆիլմը, որի առանցքային թեման հենց «Իբադի կողմից Ավոյի (Մոնթե Մելքոնյանի) գլուխ կտրելն է», իսկ գլխավոր հերոսները «Իբադն ու Ավոն են»: Ֆիլմի վերջում «հերոս Իբադը սպանում է Ավոյին ու կտրում նրա գլուխը» [1, 2]: 2012-ին լույս էր տեսել Ի. Հուսեյնովի «Հատուկ ջոկատայինը» գիրքը: Փետրվարի 18-ին «Միջազգային մամուլի կենտրոնում» գրքի շնորհանդեսին պատգամավոր Գանիրա Փաշաևան նշել է, թե «պետք է գլուխ խոնարհել այդպիսի հերոսների առջև»: Պատգամավոր Ա. Աբբասը, Զ. Օրուջը և այլոք նշել են, որ Ի. Հուսեյնովը դարձել է լեգենդար հերոս և իրենց ազգը հպարտանում է նման որդիներով [1]:

2010թ. հունիսին կայացել է Արցախյան պատերազմում Հուսեյնովի «հերոսության ու խիզախության» մասին «Զինվոր» ֆիլմի պրեմիերան: Գ. Փաշաևան նշել էր, որ «Հուսեյնովը երիտասարդության համար օրինակ է…»: Ըստ նրա՝ այս ֆիլմն անհրաժեշտ է ներկայիս ու ապագա սերնդին, որպեսզի նրանք տեսնեն՝ ինչպես պետք է սիրել հայրենիքը [1]: Հուսեյնովի «հերոսական ուղուն» է նվիրված նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աջակցությամբ նկարահանված «Հերոս» (“Qəhrəman”), [1], «Հետախուզություն» (“Kəşfiyyat”) [1] ֆիլմերը: Հուսեյնովին նվիրվել են նաև մի շարք երգեր ու երաժշտական նախագծեր [1, 2]: 2014թ. մայիսին Ի. Հուսեյնովին նվիրված երաժշտական նախագիծն իրականացվել է Նախագահի աշխատակազմին կից երիտասարդների հիմնադրամի աջակցությամբ [1]: Նշենք նաև, որ Ի. Հուսեյնովը հերոս է համարվում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Թուրքիայում: Այս մասին դեռևս 2013թ. հունվարի 16-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, որն ընդունել էր Հուսեյնովին և նրան անվանել «ողջ թյուրք ազգի հերոս» [1, 2]: Հուսեյնովին ընդունել էր նաև Թուրքիայի արտգործնախարարը [1]: Նույն թվականին Հուսեյնովը Թուրքիայում՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ (նշվում է 1992թ. օգոստոսի 30-ից) արժանացել էր «Արիության համար» ոսկե մեդալի [1, 2]: 2016թ. նոյեմբերին Անկարայում կայացել է «Հատուկ ջոկատային Իբադը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել Թուրքայի նախագահի գլխավոր խորհրդական Յ. Թոփչուն [1]: Հուսեյնովի անունով Անկարայում փողոց էր անվանակոչվել, իսկ Գազիանթեպում (Այնթապ)՝ այգի [1, 2]:

Այսպիսով, կարող ենք ասել, որ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Թուրքիայում պետական մակարդակով իրականացվում է Ի. Հուսեյնովի հերոսացում՝ «Մոնթե Մելքոնյանի գլուխը կտրելու» միֆի շրջանակներում: Ի. Հուսեյնովի ու Ռամիլ Սաֆարովի հերոսացումը ցույց է տալիս, որ հայատյացության սերմանումն Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է: Դրա մասին են վկայում իշխող կուսակցության անդամ պատգամավորների մեկնաբանությունները, պետական կառույցների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերը: Փաստերը ցույց են տալիս, որ բավական է միայն որևէ ադրբեջանցի հայտարարի կամ գործով ցույց տա, որ «ինքը հայի է սպանել կամ անդամահատել», թեկուզ առանց ապացույցների կամ կեղծ ապացույցներով, կհամարվի Ադրբեջանի «ազգային հերոս» ու կխրախուսվի ու կաջակցվի պետության ու հասարակության ստվար զանգվածի կողմից: Ադրբեջանում նշված թեզերի զարգացումը, միջազգային հանրության կողմից հստակ արձագանքների բացակայությունը, անպատժելիությունը և դրան զուգահեռ Ադրբեջանում «հայի գլուխ կտրողների» հերոսացումը հանգեցրին նաև 2016 թ. ապրիլին Ադրբեջանի զինուժի զինծառայողների կողմից Արցախում իրականացված ռազմական հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դաժան սպանությունների, զինծառայողների գլխատումների՝ անգամ կենդանության օրոք: Գոհար Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում