ԱՄՆ-ում 87 տարեկանում մահացել է ամերիկացի երկրաբան, կլիմայագետ Ուոլես Բրոքերը, որը համարվում է «գլոբալ տաքացում» հասկացության հեղինակը, փոխանցում է Associated Press-ը։
Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Բրոքերը մահացել է փետրվարի 18-ին, Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։ Նա հստակեցրել է, որ վերջին մի քանի ամիսներին Բրոքերը հիվանդ էր։













































