Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

300-350 միլիոնի շեղումներ «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվետվություններում. նպատակը պարզ չէ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ Դավիթ Գասպարյանը բարձրացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատության հարցը։

Ըստ Գասպարյանի՝ իրենց կատարած ուսումնասիրությունները լուրջ հիմքեր են տվել կասկածել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից ներկայացվող տարբեր բնույթի տեղեկատվության արժանահավատությանը։ Ըստ այդմ` կասկածի տակ է առնվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 2017 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որտեղ արձանագրվել են ներկայացված 3 հրապարակային հաշվետվությունների միջև առկա տարբերությունները։

Մասնավորապես, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց 2017 թվականին ձևավորված հասույթը տարբեր հաշվետվությունների մեջ ունի ակնհայտ շեղումներ․

• բաժանորդների կողմից վճարումների /հավաքագրման/ ցուցանիշները շեղվում են ավելի քան 1,2 մլրդ ՀՀ դրամով,

• հասույթագրված կամ, այլ կերպ ասած՝ վաճառված ջրաքանակի շեղումը կազմում է 3 մլն խորանարդ մետր,

• ծախսերի միջև անհամապատասխանությունը կազմում է ավելի քան 2,8 մլրդ ՀՀ դրամ և այլն։

Համաձայն ֆինանսական աուդիտի հաշվետվության, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից հասույթն առանց ԱԱՀ կազմել է 17140,2 մլն ՀՀ դրամ։ Ակնհայտ է, որ ոչ բոլոր դեպքերում է կիրառելի ԱԱՀ-ն, քանի որ սպառողների որոշ խմբեր ազատված են ԱԱՀ վճարելուց։ Այդուհանդերձ, աուդիտի արդյունքում հաստատած հասույթի գումարը բազմապատկելով ԱԱՀ 20 տոկոս դրույքաչափով, ստանում ենք 20 568 մլն /17140,2 x 1.2/, որը ավելի քան 380 մլն դրամով ավելի փոքր մեծություն է ստացվում, քան ՀՀ ՀԾԿՀ ներկայացված տեղեկատվությունը։

Նախաձեռնության անդամները առանձնացրել են ջրաչափերի գնման և տեղադրման ցուցանիշները։ Հաշվետվության մեջ նշված է, որ 2017 թվականի ընթացքում գնվել է 36300 ջրաչափ։ «Կազմակերպությանը ձևավորման պահին ջրաչափ չի հանձնվել և հարկ է պարզաբանել, թե ձեռք բերելով ընդամենը 36300 ջրաչափ, ինչպես է հաջողվել տեղադրել նոր սերնդի 52278 ջրաչափ։ Մեկ այլ խիստ կարևոր դիտարկում։ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ կողմից իրականացված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ»-ի հաշվետվության մեջ և հաշվետվությանը կից ծանոթագրություններում հասույթի մասով ամրագրված է, որ «Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հասույթը չի ներառում 275,602 հազար դրամ գումարը այն վաճառքների գծով, որոնց հետ կապված վաճառքի պահին կատարված հատուցման փոխհատուցումը հավանական չէ։ Սա վերաբերում է ջրաչափեր չունեցող հաճախորդներին կատարվող վաճառքներին, երբ վաճառքի գումարը չափվում է նախապես սահմանված օգտագործման ստանդարտների հիման վրա»։ Հարցն այն է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բաժանորդների մոտ ջրաչափերի վերջին ցուցմունքը վերցվել է նախկին օպերատորի կողմից՝ 2016 թ․ընթացքում, իսկ 2017 թ․հունվարի 1-ից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից վերցված ցուցմունքի դիմաց հաշվառվող սպառումը ձևավորվում է այդ երկու ցուցմունքների տարբերությամբ։ Համաձայն պայմանագրի՝ «Ջրաչափ ունեցող յուրաքանչյուր բաժանորդի համար մեկնարկային օրվանից առաջ ջրաչափերի վերջին ցուցմունքի գրանցումն և մեկնարկային օրվանից հետո ընկնող առաջին գրանցումը պետք է իրականացվի համատեղ՝ վարձակալի և նախկին օպերատորի կողմից։ Նախկին օպերատորի և վարձակալի միջև այդ երկու գրանցումների տարբերությունը պետք է բաշխվի հետևյալ կերպ․

• նախկին օպերատորի կողմից մատուցված ծառայությունների ծավալը հաշվարկվում է ջրաչափի վերը նշված երկու ցուցմունքների տարբերությունը բաժանելով դրանց գրանցումների միջև ընկած օրերի քանակի վրա և բազմապատկելով վերջին ցուցմունքի գրանցումից մինչև մեկնարկային օրվան նախորդող օրն ընկած օրերի քանակով,

• վարձակալի կողմից մատակարարված ծառայությունների ծավալը հաշվարկվում է ջրաչափի վերը նշված երկու ցուցմունքների տարբերությունը բաժանելով դրանց գրանցումների միջև ընկած օրերի քանակի վրա և բազմապատկելով մեկնարկային օրվանից մինչև վարձակալի կողմից առաջին ցուցմունքի գրանցումն ընկած օրերի քանակով։

«Նախկին օպերատորն ու վարձակալը համապատասխանաբար պարտավոր են բաժանորդներին հաշիվ ներկայացնել վերը նշված կերպով հաշվարկված մատուցված ծառայությունների ծավալների դիմաց»,- ասում է Գասպարյանը։

Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հաշվետվություններում առկա տարբերությունները նվազագույնը անփութության հետևանք են, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ անփութության հետևանքով հնարավոր չէր հաշվետվություններում 300 միլիոն դրամի տարբերություն։ «Սա նշանակում, որ խնդիր կա ներկայացված հաշվետվություններում։ ՀԾԿՀ գնացած հաշվետվությունների մեջ 300-350 միլիոնի տարբերություն կա։ Ես վստահ եմ, որ տարբերություն կա նաև վիճակագրական վարչություն ներկայացված տեղեկատվության մեջ, պարզապես այդ ինֆորմացիան հրապարակային չի»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով ՀԾԿՀ-ն ունի երկու հաշվետվություններն էլ՝ ներկայացված աուդիտի հաշվետվությունը և ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունները։ Հիմա պետք է ուսումնասիրի, ու եթե առկա են լուրջ տարբերություններ՝ վեր հանի դրանք ու պարզի տարբերությունների պատճառները։ «Այս պահին, սակայն, դա արված չէ։ Կայքում ներկայացված հաշվետվություններում մենք չենք գտնում այդ ուսումնասիրության արդյունքները։ Օրինակ՝ ներկայացվում է վաճառված ջրի քանակ, ու եթե տարեկան հաշվետվության ու ՀԾԿՀ ուղարկված հաշվետվության մեջ 3 միլիոն խմ-ի տարբերություն է արձանագրվում, ապա դա լուրջ թիվ է, քանի որ վաճառված ջրի քանակից է ձևավորվում ջրի սակագինը։ Այստեղ մեծ խնդիր ունենք»,- ասաց Գասպարյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հնարավոր է ընկերությունից բացատրեն, թե վրիպակ է տեղի ունեցել, բայց նման վրիպակները համատարած են։ «Օրինակ՝ տարեկան հաշվետվության մեջ գրված է, որ ձեռք են բերել 36 հազար նոր ջրաչափ, բայց նույն հաշվետվության մեջ մեկ այլ տեղ նշված է, որ տեղադրել են 52 հազար ջրաչափ։ Ես վերցրել ու գումարել եմ ամսական հաշվետվություններում նշված ջրաչափերի թիվն ու ստացել եմ թիվ, ըստ որի՝ 88 հազար ջրաչափ է տեղադրվել։ Սա աբսուրդ է։ Երեք տարբեր ցուցանիշ։ Այսպես չի լինում»։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս անփութության հետևանքով գումարներ են յուրացվել, Գասպարյանը պատասխանեց. «Չեմ կարող պնդել, որ գումարներ են յուրացվել, բայց որ իրենք այս ամենի տակ պետական ներդրում են ցույց տալիս, փաստ է և երևում է իրենց հաշվետվություններից։ Դրա մասին ժամանակին բարձրաձայնում էր նաև ՀԾԿՀ-ն, երբ ասում էր, որ եթե դու ջրաչափը ձեռք ես բերում 15 հազար դրամով, մինչդեռ դրա շուկայական գինը 7-8 հազար դրամ է, ապա դու պետությանը խաբում ես քո կատարած ներդրումների ծավալի մասով։ Իրենց վրա պարտականություն է դրված կատարել տարեկան 800 միլիոնի ներդրում։ Հիմա իրենք ցույց են տալիս այդ ներդրումը, բայց եթե իրականում մաքուր աշխատեին, ապա կպարզվեր, որ այդ աշխատանքը հնարավոր էր կատարել 550 միլիոնով, իսկ մնացածով կարելի էր մի ամբողջ փողոցի ջրագիծ փոխեին»։

«Վեոլիա Ջուր» ընկերությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ ծանոթ չեն վերը ներկայացված ուսումնասիրությանը և ծանոթանալուն պես կպարզաբանեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում