Ֆրանսիական Նիցցայում մեկնարկել է 135-րդ կառնավալը: Այս տարի այն նվիրված է կինոյին, ինչը, սակայն, չի խանգարում մասնակիցներին սիմվոլիկ արտահայտվել տարբեր թեմաներով, ընդհուպ մինչև քաղաքականություն, հաղորդել է Reuters-ը:
Կազմակերպիչները այս կերպ որոշել են նշել ֆրանսիական կինեմատոգրաֆիայի սիրտը համարվող Victorine Studios ստուդիայի 100-ամյակը: Ավանդական փչովի ֆիգուրները, որոնց պատրաստման վրա հեղինակները շաբաթներ են ծախսում, հիմնականում պատկերել են ֆիլմերի հերոսների և հայտնի դերասանների:
Երթի որոշ մասնակիցներ իսկապես ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել. ծրագրի մեխը դարձել է Դոնալդ Թրամփի հսկա ֆիգուրը՝ Չար ծաղրածուի կերպարով Սթիվեն Քինգի «Օնո» վեպի էկրանավորումից: Ծաղրածու Թրամփը ձեռքերի մեջ պահում է դեղին անձրևանոցով Էմանուել Մակրոնին: Մասնակիցների մոտ գրեթե նույն ասոցիացիաներն է առաջացրել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին պատկերող ֆիգուրը:












































