Ընդդիմադիր «Ուկրաինայի ազգային դիմադրության շտաբը» հայտարարել է, որ երկրում ավելի վաղ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Կազմակերպության խոսքերով` ուրբաթ օրն ազատ են արձակվել 234 կալանավորներից վերջինները: Համապատասխան որոշումն ընդունել է Կիևի Գոլոսեևյան շրջանի դատարանը:
Ուկրաինայում անկարգությունների հետ կապված՝ ձերբակալվել էր 243 մարդ, նրանցից 140-ը կալանավորվել էին:










































