ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խորհրդակցել է ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության ավելի քան մեկ տասնյակից ավելի հնարավոր թեկնածուների հետ՝ գրում է The New York Times- ը:
Նման ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնք սովորաբար տեղի են ունենում Օբամայի վաշինգտոնյան գրասենյակում, նա «խորհրդատվական աջակցությանը զուգահեռ խոհեմ նախազգուշացումներ է անում»: Ընդ որում նա ասել է, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է գալիք ընտրություններում հաղթանակ տանել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
Համաձայն որոշ աղբյուրների՝ Օբաման շարունակում է հիասթափություն հայտնել Թրամփի՝ իր համար անսպասելի հաղթանակի առիթով: Նա կոչ է արել թեկնածուներին վերափոխել տնտեսական փոփոխության մասին հակասական հռետորաբանությունը և բերել մրցակցային ուղերձ, որը կարող է արձագանք գտնել նույնիսկ «հանրապետական թաղամասերում» և հրապուրել ընտրողներին, որոնք հակված են չվստահելու դեմոկրատներին:








































