Մեծ Բրիտանիայի բնակիչը առաջարկություն է արել իր ընկերուհուն նվիրելով թանկարժեք մատանի, որը ժամանակավորապես խնդրած է եղել այլ կնոջից։ Որոշ ժամանակ անց նա խնդրել է սիրելիին վերադարձնել մատանին։ Այդ մասին գրում է The Mirror-ը։
Լրատվականի տվյալներով՝ տղամարդը ուզում էր առաջարկություն անել իր սիրելիին և ցանկացել է նրան հարավորություն տալ ընտրել իր նախընտրած մատանին։ Սակայն, քանի որ նա չէր ուզում դատարկ ձեռքով առաջարկություն անել, նա գլխի է ընկել, որ կարելի է ժամանակավորապես որևէ մեկից մատանի խնդրել։

Արդյունքում տղամարդը օգտնվել է հայտարարությունների կայքից, որտեղ գտել է Ջենի Փարքերին, ով ժամանակավորապես իրեն է տվել իր 7 հազար ֆունթ սթերլինգ արժողությամբ ընտանեկան մատանին։
«Ես ուզում էի, որպեսզի լուսանկարների համար նա ընտրի հենց այն մատանին, որին արժանի է։ Նա ասաց «այո»․ նրան դուր եկավ մատանին, դրա համար նա մի քիչ տխրեց, երբ իմացավ, որ այն ընդամենը մի երեկոյի համար է, սակայն այժմ նա գիտի, թե ինչ մատանի կցանկանար կրել»,- ասել է բրիտանացին։










































