Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Կառավարման հակահեղափոխական առաջարկ. վտանգավոր մոդել

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում անցնել կիսանախագահական համակարգի և կատարել Սահմանադրության համապատասխան փոփոխություն: Դա առանց չափազանցության հնարավոր է գնահատել քաղաքական զարգացման արգելակման կոչ՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու Հայաստանում օրակարգային հետհեղափոխական խնդիրը՝ հեղափոխական տրամաբանությունից քաղաքական արդիական համակարգի կառուցման, քաղաքական մրցակցային համակարգի ձևավորման խնդիրը:

Այդ խնդրի լուծման առավելագույն արդյունավետ մեխանիզմ կարող է լինել խորհրդարանական կառավարումը, որը ամենևին իդեալական կամ երաշխավորված արդյունավետություն չունի՝ ինչպես որևէ մոդել, սակայն ունի գործիքների առավելագույն շրջանակ և փաստացի քաղաքական տրամաբանության առավել ընդգրկուն բովանդակություն, որը թույլ կտա Հայաստանում անցում կատարել մրցակցային քաղաքականության թե՛ համապետական, ներքաղաքական մասշտաբով, թե՛ նաև ներկուսակցական՝ ընդհուպ իշխող քաղաքական ուժը: Խորհրդարանական մոդելն է իր բոլոր թերություններով և խնդիրներով հանդերձ այն մոդելը, որը թույլ կտա ներկայիս հետհեղափոխական փուլում զսպել իշխանության գայթակղության միանգամայն օբյեկտիվ գործոնները, որոնք իրենց հերթին առկա են ցանկացած իշխանական համակարգում՝ ցանկացած երկրի և ժամանակահատվածի:

Նախագահական կամ կիսանախագահական համակարգը հայաստանյան ներքաղաքական կյանքում արթնացնելու է հին հիվանդությունները, ընկալումների փոխարեն խթանելու է բնազդները: Մինչդեռ Հայաստանում քաղաքական արդիականացման ճանապարհին կանգնած առանցքային խնդիրները նաև այստեղ են, ներքաղաքական, ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքում բնազդային գործոնը ճնշելու, չեզոքացնելու և դրա փոխարեն մրցակցային ընկալումներն ու հակումները առաջ բերելու, խթանելու համար:

Նախկին իշխող համակարգը քառորդ դարի ընթացքում ձևավորել է միջավայր, որտեղ հասարակական-քաղաքական կյանքում իբրև մոտիվացիա կամ շարժիչ ուժ գործում էր առավելապես բնազդային համակարգը: Իշխող համակարգը խրախուսում էր հենց դա, քանի որ այդ հենքի վրա կառուցվող հասարակական-քաղաքական կյանքն էր առավել կառավարելի այն մեթոդներով ու գործիքակազմով, որով առաջնորդվում էր նախկին իշխող համակարգը:

Հայաստանում կա նոր համակարգի ձևավորման կենսական հրամայական, և դա հնարավոր չէ անել՝ վերադառնալով հին մեթոդներին, առավել ևս, երբ հաղթահարված չէ նաև հին մտածողությունը, և քաղաքական իշխանությունն ինքն էլ ընդունում է այդ մտածողության չհաղթահարվածությունը:

Ըստ այդմ՝ այդ պայմաններում չի կարող ընդունելի լինել կառավարման կիսանախագահական մոդելը, քանի որ այն լինելու է հին մտածողության լեգիտիմացման մոդել՝ այդպիսով «օրորոցում խեղդելով» քաղաքական արդիականացման գործընթացը:

Գործնականում կիսանախագահական կառավարման մոդելը հակահեղափոխական մոդել է, եթե չափենք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տրամաբանությամբ, հեղափոխության էվոլյուցիոն զարգացման համար այդ բնույթից բխող վտանգավոր հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում