ՄԱԿ-ի աշխատակիցները դադարեցրել են շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաքից մարդկանց դուրսբերումն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել տեղի իշխանությունների կողմից ձերբակալվածները՝ հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հոմս մարզի իշխանությունները շարունակում են հարցաքննել 15-55 տարեկան երիտասարդներին և տղամարդկանց, որոնք տարհանվել են քաղաքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է Հոմսից տարհանված 390 մարդ, որոնք պիտանի են զինվորական ծառայության համար, նրանցից 111-ն ազատ են արձակվել:








































