Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չեղարկել է փետրվարի 19-ին Երուսաղեմ կատարելիք այցը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների հետ լեհերի համագործակցության մասին խոսքերից հետո, հաղորդում է ТАСС-ը:
Փետրվարի 19-ին Երուսաղեմում պետք է կայանար Իսրայելի և Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա և Չեխիա) հանդիպումը: Լեհաստանը պետք է ներկայացներ երկրի վարչապետը:
Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավարի խոսքերով, Մորավեցկիին հանդիպման ժամանակ կփոխարինի երկրի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը:
Նա նաև ընդգծել է, որ լեհերի նացիստների հետ համագործակցության մեղադրանքները կեղծ են, և չնայած այդ հայտարարությունների համար ներողություն խնդրելու փաստին, երկրի վարչապետը «շատ սկզբունքային» է վերաբերվում Լեհաստանին հասցեագրված մեղադրանքներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն շտկել է «Իրանի հետ պատերազմի» թվիթը սոցիալական ցանցերում արձագանքից հետո: