Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
Դանիայի ոստիկանության ներկայացուցիչ Հենրիկ Սոնդերսկովը բնակիչներն խնդրել է փախած կենդանուն նկատելու դեպքում հաղորդել մոտակա ոստիկանական բաժանմունք: Նրա խոսքերով, կենգուրուն փախել է փետրվարի 16-ի երեկոյան:











































