Գերմանիայի բնակիչները համաշխարհային ռեկորդ են սահմանել հեքիաթային հերոսների՝ սմուրֆիկների կերպարանափոխվելու գծով:
Ակցիան տեղի է ունեցել Լաուհրինգեն քաղաքում, Բադեն Վյուրթեմբերգ դաշնային տարածքում: Ժամանակավորապես բելգիացի նկարիչ Պիեռ Քյուլիֆորի ստեղծած հեքիաթային արարածների են վերածվել 2762 մարդ:
Այսպիսով, գերմանացիները գերազանցել են տասը տարի առաջ Ուելսի բնակիչների կողմից սահմանած ռեկորդը: Այդ ժամանակ սպիտակ թասակներով կապտամաշկ թզուկների կերպարով 2510 մարդ է հավաքվել, հաղորդում է NTV-ն: