Ճապոնական Rakuten համացանցային հոլդինգը 900 մլն դոլարով կգնի Viber Media ընկերությունը, որը մշակել է Viber սուրհանդակը: Այս մասին ասվում է Rakuten-ի կայքում հրապարակված մամլո ասուլիսում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Rakuten-ը չի հայտարարել, թե ինչպես է մտադիր տնօրինել ձեռք բերածը: Ընկերության ղեկավար Հիրոսի Միկիտանին նշել է, որ Viber-ն ունի «ստիկերի» (վճարովի և անվճար սմայլիկներ) հիանալի խանութ, և որ սուրհանդակն ունի վիթխարի ներուժ՝ որպես խաղային հարթակ:
Viber-ում գրանցված է մոտ 300 մլն օգտատեր: Viber-ը թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով, ձայնա և տեսազանգերով: 2013-ի դեկտեմբերից հնարավոր է դարձել նաև զանգել ֆիքսված և բջջային հեռախոսներին:
Ծառայությունը սկսել է աշխատանքը 2010 թվականին: Այն հասանելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի համար: Viber Media-ի հիմնադիրն է իսրայելցի ձեռնարկատեր Տալմոն Մարկոն:










































