ԱՄՆ կինովարձույթում կհայտնվի կատակերգություն, որում արքայազն Հարիի տիկինը՝ Մեգան Մարկլը, դեռևս ութ տարի առաջ կատարել է գլխավոր դերը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ ֆիլմը, որը նկարահանվել է 2011 թվականին և կոչվում է «Օժանդակություն տղաների և աղջիկների համար՝ ինչպես ցած գլորվել»: Այն պատմում է ամերիկյան երիտասարդության ուրախ, անհոգ կյանքի մասին: Մարկլը դրանում խաղացել է գլխավոր դեր՝ աղջկա, որը սիրում է «տուսովկաներ»:
Հստակեցվում է, որ այդ ֆիլմի վրա իրավունք ունեցող ընկերությունը շատ տարիներ անց որոշել է լույս ընծայել այն:
Մարկլը պաշտոնապես ավարտել է իր կարիերան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռան հետ ամուսնանալուց հետո, բայց մինչ այդ նա հասցրել է նկարահանվել շուրջ 25 ֆիլմերում:











































