Ֆրանսիայի ամենատարածված սիրային բառը «իմ սիրտն» է. ժողովրդի 39%-ը այսպես է անվանում իր երկրորդ կեսին։ Քնքուշ մականունով սիրելիին ավելի հաճախ կանայք են դիմում (45%), իսկ տղամարդիկ ավելի զուսպ են (33%): Տվյալները տրամադրել է YouGov-ը։ Վալենտինի տոնի նախօրեին ցանկը հրապարակվել է LCI հարթակում: Առցանց հարցմանը մասնակցել է 175 հազար մարդ:

Երկրորդ տեղում ֆրանսիական ավանդական mon amour-ն է «իմ սեր», որով հարցվածների 32%-ը դիմում է իր զույգին, հիմնականում՝ 18-24 տարեկան երիտասարդները (45% այս տարիքային խմբում):
Ավագ սերունդը ավելի քիչ զգացմունքային է. «Իմ սեր» ասում են 55 տարեկանից բարձր հարցվածների 26%-ը: Երրորդ տեղում է «փոքրիկս» բառը:
Ֆրանսիացիների 11% -ն է սիրելիին այդպես կոչում: Չորրորդ տեղում է «փիսիկս»-ը (հարցվածների 9%), ապա` «արջուկս»-ը (8%):

Հազվադեպ է ֆրանսիացին սիրելիին անվանում «նապաստակս» (4%), «ճուտիկս» (3%) կամ նույնիսկ «բադիկս» (1%):












































