Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացի խոստովանում է, որ «ամուսնացած է աշխատանքի հետ», և գրեթե կեսը (45%) օրական ավելի քան մեկ ժամ շատ է աշխատում, ներառյալ հանգստյան օրերը: Ավելի հաճախ այդ ընթացքում նրանք ստուգում են աշխատանքային փոստը (51%), կամ պատասխանում են նամակներին (49%), հետևում են աշխատանքի ընթացքին (39%), առաջադրանքների ցուցակ կազմում (31%), պատրաստում հաշվետվություններ (25%): Տվյալները փոխանցում է OnePoll գործակալությունը՝ ըստ Մեծ Բրիտանիայի 2 հազար բնակիչների շրջանում կատարած հարցումների, գրում է kommersant.ru-ն:
Հաճախ բրիտանացիները ստիպված են շատ աշխատել մեծածավալ առաջադրանքների (56%) և ղեկավարերի ճնշման պատճառով (25%): Նրանք նաև վախենում են կորցնել աշխատանքը (18%) կամ պարզապես իրենց աշխատամոլ են համարում(14%):

Բրիտանացիների գրեթե մեկ երրորդը (29%) նույնիսկ տանը համարում է, որ աշխատանքի մեջ է: Հաճախ, աշխատանքի պատճառով հարցվողները հրաժարվում են ընթրիքից կամ ժամադրությունից (24%), և նրանք չեն օգտվում ամենամյա արձակուրդից (21%):










































