Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում է փետրվարի 18-ին հանդիպել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Արսենի Յացենյուկի և Վիտալի Կլիչկոյի հետ՝ հաղորդում է գերմանական Bild թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ հաջորդ երեքշաբթի կանցլերը ցանկանում է Բեռլինում հանդիպել Կլիչկոյի և Յացենյուկի հետ:
Մերկելի գերատեսչությունը պաշտոնապես դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, թե կողմ է, որ Ուկրաինայում հակամարտող կողմերը երկխոսեն: Նա միաժամանակ նշել է, որ եթե Ուկրաինայում շարունակեն ոտնահարել մարդու իրավունքները, ապա Գերմանիայի իշխող կուսակցությունը կպահանջի պատժամիջոցներ սահմանել:










































