Փետրվարի 27-ին կինոարվեստի ամերիկյան կինոակադեմիան կանցկացնի «Օսկարի» պատմության մեջ առաջին համերգը լոս-անջելեսյան Royse Hall դահլիճում՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը:
80 մարդուց բաղկացած նվագախումբը կկատարի տարբեր անվանակարգերում հայտնված ֆիլմերում հնչող երաժշտությունները: Միջոցառման տոմսի արժեքը կազմում է 75 և 100 դոլար:
Հիշեցնենք, որ «Օսկար-2014» մրվանակաբաշխությունը տեղի է ունենալու մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում:







































