Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն գովազդելու է ադրբեջանական ազգային խոհանոցը։ Այդ նպատակով նա օրեր առաջ ժամանել էր Բաքու։
Գովազդի սցենարը հաստատվել է Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության կողմից։ Դեռևս չի նշվում, թե երբ այդ տեսահոլովակը կհայտնվի եթերում։
Հիշեցնենք, որ սա Դեպարդիեի երկրորդ ադրբեջանական այցն էր։ Նրա առաջին ադրբեջանական այցը տեղի է ունեցել նախորդ տարեվերջին, և դրա նպատակը տեղի կինոարդյունաբերությանը ծանոթանալն էր։










































