Chitika վերլուծական ընկերությունը ներկայացրել է զեկույց, որում գնահատել է պլանշետային թրաֆիքն ԱՄՆ-ում ու Կանադայում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Պարզվել է, որ iPad պլանշետները, ինչպես նախկինում, ստեղծում են մի քանի անգամ ավելի շատ թրաֆիք, քան Android սարքերը: Իսկ ահա Microsoft-ի պլանշետները առավել պահանջված են աշխատանքային ժամերին:
iPad-ի տերերն ավելի ակտիվ են դառնում երեկոյան ժամերին: Այդ ժամերին Apple-ի պլանշետների ցուցանիշները քառակի գերազանցում են Android-ի ցուցանիշները:
Իսկ Microsoft-ի Surface պլանշետների կիրառման գրաֆիկը գրեթե հավասար է մնում օրվա ընթացքում: Որոշակի աճ է դիտվում ժամը 12.00-17.00-ին:







































