«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր թիմը կարող է պայքարել Անգլիայի Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար:
«Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ խաղեր ունենք: Մենք չենք պատրաստվում հանձնվել: Հիանալի մարզավիճակում ենք: Պետք է շարունակենք խաղալ և հաղթել, որքան հնարավոր է շատ:
Կարող է ծիծաղելի թվալ, բայց այն, որ մենք չենք մասնակցում եվրագավթների խաղարկություններին, այս պարագայում կօգնի մեզ»,- ասել է Ջերարդը:







































