Փետրվարի 14-ին Կուբան ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ Պենտագոնը հատուկ նշանակության ուժեր է գաղտնի Վենեսուելա ուղարկել, որտեղ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Հայտարարագրում ասվում է, որ ԱՄՆ բանակի հատուկ ջոկատն ուղարկվել է մարդասիրական ճգանաժամը պատճառաբանելով՝ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակով։
«Փետրվարի 6-10-ը ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը Պուերտո Ռիկոյի Ռաֆայել Միրանդայի անվան, Դոմինիկյան Հանրապետության Սան Իսիդրո ավիաբազայի օդանավակայան և ռազմավարական դիրք ունեցող այլ կարիբյան կղզիներ է ժամանել՝ հավանաբար առանց այդ երկրների գիտության»,-ասվում է հայտարարությունում։
«Այդ թռիչքները սկսվել են ամերիկյան ռազմական օբյեկտներում, որտեղ գործում են հատուկ ջոկատի և ծովային հետևակի ստորաբաժանումը, որոնք օգտագործում են գաղտնի գործությունների համար»,-ընդգծել են Կուբայի իշխանությունները։












































