Համակարգչային տեխնիկայի չինական արտադրող Lenovo-ն մտադիր է 3-5 եռամսյակում Мotorola Mobility-ի անշահութաբեր բիզնեսը հասցնել աճի: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Lenovo-ի ղեկավար Յան Յուանցինն ընկերության վերջին խոշոր ձեռքբերումներն անվանել է «ներդրումների համար լավ հնարավորություններ» և նշել, որ ակտիվների ձեռք բերումը բացասաբար կազդի ընկերության ցուցանիշների վրա միայն կարճաժամկետ հեռանկարում:
Ավելի վաղ Lenovo-ն հայտարարել էր Google-ից՝ 2.91 մլրդ դոլարով Motorola Mobility Group-ը և IBM-ից 2.3 մլրդ դոլարով սերվերային բիզնեսը գնելու մասին:






































