Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:
«Այս ամբիոնից ձևավորվում է մթնոլորտ, որը կարող է մի կողմից՝ տարածել խաղաղություն, համերաշխություն, մյուս կողմից՝ ատելություն: Այս ամբիոնից հնչած խոսքը կամ հավատ է ներշնչում մարդուն իր ուժերի նկատմամբ, կամ ասում՝ հավատացեք գուշակներին, չար աչքին»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ այս ծրագիրը կաղապարված չէ և ճկուն է. «Առաջարկվող ծրագրի շուրջ աշխատելու ենք կառուցողական, բաց, պատրաստ քննադատությունների և առաջարկների»:
Լիլիթ Մակունցը վստահություն հայտնեց, որ հաջողելու են. «Մենք, պետությունը և ՀՀ քաղաքացին»: Նա տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































